Dance

Armenian folk dance

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարր…

Kochari dance - Yerevan
Taraz Fest, Yerevan, Armenia 2023-08-12
Taraz Fest, Yerevan, Armenia 2023-08-12
Photo: Hayordi · CC BY-SA 4.0+ Add licensed photo →
Understand in 30 Seconds · In Plain Words

Quick guide to Armenian folk dance

Sourced or Silent · CC BY-SA 4.0

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ…

01 · What it is
Dance

Live movement, rhythm, costume, or staged dramatic performance passed between generations.

02 · Where & name
Geography awaiting source

Add a cited source naming the region or community that carries it.

03 · How it is doing
□□□□ (Not yet assessed)

Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

04 · Proof & reuse
2 cited sources

Every claim links to a public record below. Free to quote, teach, and share under CC BY-SA 4.0.

Chapter Takeaways
Նախնադարյան շրջանՆախնադարյան շրջանում երաժշտական գործիքները (հիմնականում հարվածային) երգեցողության ուղեկցությամբ ունեցել են աշխատանքի կազմակերպման, հոգևորի և ֆիզիկական շարժումների ներդաշնակման նշանակություն։ Ավելի ուշ այս ամենը վերածվել…
Ժողովրդական պարերը ըստ բովանդակությանՀայկական ժողովրդական պարերը, ըստ բովանդակության, կատարողների քանակի, սեռի, տարիքի, մշակույթում ունեցած դերի ու նշանակության, ունեն համապատասխան իմաստներ։ Նրանց օրինաչափությունները, առանձնահատկությունները, կառուցվածքի ու…
Ժողովրդական պարերի տեսակներըԺողովրդական պարերը լինում են զանգվածային (խառը կազմով), խմբային (տղամարդկանց, կանանց, մանկական), որոնց մեջ առանձնանում են մենապարերը, զուգապարերը և շուրջպարերը։ Զանգվածային և խմբային պարերը կատարվում են տարբեր…
Պարերի ուղղությունըՀայկական ժողովրդական պարերի հիմնական ուղղությունը աջ է, բայց կան նաև ձախ և հետ կատարվող քայլեր ու պարաձևեր, որոնք ընդգծում են որոշակի ծեսերի ողբերգական իմաստը։ Հայտնի են գովնդ, շորոր, վերվերի, հետ ու առաջ, ծափպար,…
Common Questions Answered on Record
What is Armenian folk dance in plain words?

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ…

Where is Armenian folk dance practised or documented?

No verified geographic place has been linked on record yet — editors can add a cited place from the edit page.

What is the current condition of Armenian folk dance today?

□□□□ (Not yet assessed): Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

How do I cite or share this Armenian folk dance entry?

Cite as: "Armenian folk dance." folkroom, https://folkroom.org/art-forms/armenian-folk-dance, text CC BY-SA, with attribution.

Share or cite this roomNo tracking · CC BY-SA 4.0
WhatsAppXLinkedInRedditFacebook

The tradition & historical record

3 min read · 2 sources

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել են որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների հիմքը և, աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։ 1

Նախնադարյան շրջան

Նախնադարյան շրջանում երաժշտական գործիքները (հիմնականում հարվածային) երգեցողության ուղեկցությամբ ունեցել են աշխատանքի կազմակերպման, հոգևորի և ֆիզիկական շարժումների ներդաշնակման նշանակություն։ Ավելի ուշ այս ամենը վերածվել է հմայական արարողությունների, որոնց նպատակը կենդանիների ու բույսերի բազմացմանը և նյութականի առատությանը նպաստելն էր։ Պարերը նախապես եղել են ծիսական արարողությունների հիմնական պայմանն ու անբաժան մասը, որոնք աստիճանաբար կորցրել են իրենց հնագույն նշանակությունը (պահպանվել է միայն հարսանեկան և տոնական արարողություններում)։ Հայ պատմիչները փառաբանել են Գողթն գավառն իր հեքիաթասացներով, երաժիշտներով ու հատկապես պարողներով՝ փանդիռի (բամբիռ) նվագակցությամբ։ Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկում նշում է. «բայց ավելի հաճախ Արամյան ագգի ծերունիները փանդիռների նվագակցությամբ ցուցքերի ու պարերի երգերով հիշատակում են այս բաները»։ 1

Ժողովրդական պարերը ըստ բովանդակության

Հայկական ժողովրդական պարերը, ըստ բովանդակության, կատարողների քանակի, սեռի, տարիքի, մշակույթում ունեցած դերի ու նշանակության, ունեն համապատասխան իմաստներ։ Նրանց օրինաչափությունները, առանձնահատկությունները, կառուցվածքի ու բովանդակության փոխհարաբերությունները բացահայտվում են պարաձևերով ու պարատեսակներով, որոնք մշակվելով՝ ստացել են իրենց անվանումները և ունեն սահմանումներ։ Մինչև 20-րդ դարի որոշ ծիսական պարերում խստորեն պահպանվել է դասակարգումը՝ ըստ սեռի ու տարիքի, երեխաներին արգելվել է պարել մեծահասակների, աղջիկներին (բացի երիտասարդական հավաքներից ու հարսանիքներից)՝ ամուրի տղաների հետ։ 1

Ժողովրդական պարերի տեսակները

Ժողովրդական պարերը լինում են զանգվածային (խառը կազմով), խմբային (տղամարդկանց, կանանց, մանկական), որոնց մեջ առանձնանում են մենապարերը, զուգապարերը և շուրջպարերը։ Զանգվածային և խմբային պարերը կատարվում են տարբեր դասավորումներով (կլոր, փակ և բաց շրջանով, կիսաշրջանով, ուղիղ գծով), ունեն պարի ղեկավար՝ պարագլուխ (պարբաշի), և պարի պոչ՝ որոշակի պարտավորություններով (հսկել պարերի ճիշտ կատարումը, ուղղությունը և այլն)։ Մենապարերը կատարվում են ժողգործիքների, շուրջպարերը՝ հատկապես պարկապզուկի (կամ զուռնաների) ու դհոլի նվագակցությամբ, պարողների երգեցողությամբ։ 1

Պարերի ուղղությունը

Հայկական ժողովրդական պարերի հիմնական ուղղությունը աջ է, բայց կան նաև ձախ և հետ կատարվող քայլեր ու պարաձևեր, որոնք ընդգծում են որոշակի ծեսերի ողբերգական իմաստը։ Հայտնի են գովնդ, շորոր, վերվերի, հետ ու առաջ, ծափպար, օձաձև, ոտ զարկելով ու թռիչքներով և այլ պարաձևեր, որոնք ըստ բովանդակության, դասակարգվում են էպիկական, քնարական, կատակային, կենցաղային, աշխատանքային, որսորդական, սգո, թաղման, հարսանեկան, ռազմական, ճանապարհի, մանկական, ծիսական, հմայական պարատեսակների։ Յուրաքանչյուր պարատեսակ ունի պարեղանակ, կատարողների կազմ, սեռ, տարիք, կատարման ձև, տեղ ու ժամանակ, երգվող տեքստ, անհատական երանգավորում (իմպրովիզացիա)։ Պարաձևերն ու պարատեսակները, ըստ ավանդության, կատարվել են հերթականությամբ՝ հաշվի առնելով նախ պարաքայլի կատարման բարդությունը, ապա՝ նպատակադրումը։ 1

Պարային ներկայացումներ

Թե՛ պարատներում, թե՛ հարսանիքներում հարսանեկան պարերն սկսվել են նախնիների հիշատակության սգո պարերով, ապա անցել են այլ պարաձևերի, որոնք համարվել են հաջողության և երջանկության գրավական։ Այնուհետև կատարվել են արագ տեմպով, թռիչքներով ու ծափերով պարատեսակները։ Քնարական, կենցաղային, աշխատանքային պարերում նմանողական շարժումներով ներկայացվել են խմոր հունցելը, թել մանելը, հյուսելը, լվացք անելը, սխտոր ծեծելը, խաղող տրորելը և այլն։ Նմանողական են նաև որսորդական ու ռազմական պարերի շարժումները։ Սրբատեղի, ամառանոց, աշխատանքի գնալն ուղեկցվել է ճանապարհի պարերով, որոնք համարվել են «չար ոգիներից» խուսափելու, չարագործություններից ազատվելու միջոց։ Բացի թարս (ձախ գնացող), թաղման, հատուկ տոների ու արարողությունների ժամանակ կատարվող խիստ ծիսական պարերից («Մախոխապրի պարը», «Աստվածածնա պարը» և այլն), մնացածները կատարվել են հարսանիքներին։ Բազմաթիվ պարաձևեր ու պարատեսակներ ունեն ոգեպաշտական ծագում («Խնկի ծառ» «Ծիրանի ծառ», «Ղազ-ղազի», «Կռնգոցի», «Հավկու պար» և այլն)։ Պարերը հարսանիքի և այլ արարողությունների ժամանակ կատարվել են կենդանիների ու երևակայական կերպարների դիմակներով։ Պարերում մեծ դեր են ունեցել երաժիշտները, որոնք, կանգնելով պարողների շրջանի կենտրոնում, հետևել են մեղեդիների հաջորդականությանը, հուշել շարժումները, նաև պարել և թռչկոտել։ Հայկական ժողովրդական պարերի հիմնական (հատկապես կենցաղային) մասը ձևավորվել է ավելի ուշ։ 1

The text above is adapted from the Wikipedia article “Հայկական ժողովրդական պարարվեստ”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1

Armenian folk dance is type of dance, according to the structured record cited below. This entry was generated automatically from that record and has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2

The source record links this tradition to 2 external registers, which can be verified through the citation. 2

No recording linked yet — know one? Point at it →
Sourced or Silent · Still Open

Questions awaiting a cited source

+ Answer with a source →
How many people perform it today?
When is it first attested, and by whom?

Other rooms in Dance

Same family · with a photograph