Աստվածածնա պար, Ջավախքում պահպանված հայկական ծիսական պար, որը տարածված է եղել Կարինի շրջանում։ Պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին։
01 · What it is
Living Tradition
Documented cultural tradition on record; family classification awaits an editor.
02 · Where & name
Geography awaiting source
Add a cited source naming the region or community that carries it.
03 · How it is doing
□□□□ (Not yet assessed)
Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.
04 · Proof & reuse
2 cited sources
Every claim links to a public record below. Free to quote, teach, and share under CC BY-SA 4.0.
Chapter Takeaways
ԽորհուրդՊարը կապված էր հեթանոսական մայր աստվածության պաշտամունքի մնացորդների հետ, նվիրված էր մայրության և պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին։ Պարը կատարում էին Խաղողօրհնեքի տոնին, որը նույնպես կապված էր պտղաբերության հետ։…
Պարային քայլերը«Աստվածածնա պարը» դանդաղ, հանդիսավոր պար է։ Պարում են կլոր, պարտադիր փակ շրջանով։ Կանգնում են կողք կողքի, երեսները դեպի շրջանի կենտրոնը։ Ձեռքերը բռնում են թևկախ, ափ ափի։ Գրառված «Աստվածածնա պարում» տեմպը դանդաղ է,…
Արտաքին հղումներԱստվածածնա պարը «Կարին» համույթի կատարմամբ Ուսուցողական հոլովակ Ուս ուսի.
Common Questions Answered on Record
What is Astvatsatsna par in plain words?
Աստվածածնա պար, Ջավախքում պահպանված հայկական ծիսական պար, որը տարածված է եղել Կարինի շրջանում։ Պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին։
Where is Astvatsatsna par practised or documented?
No verified geographic place has been linked on record yet — editors can add a cited place from the edit page.
What is the current condition of Astvatsatsna par today?
□□□□ (Not yet assessed): Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.
How do I cite or share this Astvatsatsna par entry?
Cite as: "Astvatsatsna par." folkroom, https://folkroom.org/art-forms/astvatsatsna-par, text CC BY-SA, with attribution.
Աստվածածնա պար, Ջավախքում պահպանված հայկական ծիսական պար, որը տարածված է եղել Կարինի շրջանում։ Պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին։ 1
Խորհուրդ
Պարը կապված էր հեթանոսական մայր աստվածության պաշտամունքի մնացորդների հետ, նվիրված էր մայրության և պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին։ Պարը կատարում էին Խաղողօրհնեքի տոնին, որը նույնպես կապված էր պտղաբերության հետ։ Հետագայում այս պարի կատարումը վերագրվեց Մարիամ Աստվածածնին, իսկ պարել սկսեցին միայն Աստվածածնա վերափոխման տոնին, որը կրկին համատեղվեց Խաղողօրհնեքի տոնակատարության հետ։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը պարն ավանդաբար կատարել են տարին մեկ անգամ՝ Աստվածածնի Վերափոխման տոնին։ Հետագայում, Աստվածածնի պաշտամունքի խարխլման հետևանքով, պարն աստիճանաբար մոռացության է տրվել, մի բան, որը ծիսական պարերի համար դարձել է ընդհանուր երևույթ։ 1
Պարային քայլերը
«Աստվածածնա պարը» դանդաղ, հանդիսավոր պար է։ Պարում են կլոր, պարտադիր փակ շրջանով։ Կանգնում են կողք կողքի, երեսները դեպի շրջանի կենտրոնը։ Ձեռքերը բռնում են թևկախ, ափ ափի։
Գրառված «Աստվածածնա պարում» տեմպը դանդաղ է, ռիթմը՝ անհավասար։ Պարեղանակը 7/8 է։ Ամեն մի քայլը զբաղեցնում է 1/16 ժամանակ և նույնքան էլ դադար է պահվում։
Պարային քայլերն են․ 1
աջ թաթով քայլ դեպի աջ՝ երկրորդ դիրքից կես թաթ առաջ,
ձախով քայլ միացում՝ վեցերորդ դիրքից կես թաթ առաջ,
կրկնել 1-ի քայլը,
ձախ ոտքի ծունկը 90˚ անկյամբ վեր բարձրացնել, ապա անկյունը բաց անելով՝ թաթն առաջ մղել մինչև աջ ոտքի ծնկի մակարդակը,
ձախ թաթով քայլ դեպի ձախ՝ երկրորդ դիրքից կես թաթ ետ,
աջ թաթը բարձրացնել ճիշտ այնպես, ինչպես ձախը 4-ին,
աջ թաթը միացնել ձախին՝ առանց մարմնի ծանրությունն ընդունելու։
Պարի բոլոր հաշիվներին կատարվում է մեկ ծունկկոտրուկ՝ 1/16 տևողությամբ։ Յուրաքանչյուր հաշվին քայլից հետո կատարվում է իրանի աջ ու ձախ 15˚ առանցքային թեքումներ, այսինքն՝ շորոր։ 1
The text above is adapted from the Wikipedia article “Աստվածածնա պար”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1
Astvatsatsna par is recorded in open cultural data. The structured record cited below does not describe the practice, and this entry has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2