Family unrecorded

Գյումրիի դարբնության ավանդույթ

blacksmithing in GyumriArmenia

Wikidata links this tradition to UNESCO element RL/01967 · register entry

Գյումրիի դարբնության ավանդույթ, Գյումրիի (Հայաստան) քաղաքային ճարտարապետության մեջ երկաթի գեղարվեստական մշակմամբ պատրաստված տարբեր իրերի և բաղադրիչների կիրառման ավանդույթ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության …

No licensed photograph yet
Four in five rooms open without one. Add a photograph with a declared licence and your credit sits under it, permanently.
Archival typographic plate · seeded for blacksmithing in Gyumri+ Add licensed photo →
Understand in 30 Seconds · In Plain Words

Quick guide to blacksmithing in Gyumri

Sourced or Silent · CC BY-SA 4.0

Գյումրիի դարբնության ավանդույթ, Գյումրիի (Հայաստան) քաղաքային ճարտարապետության մեջ երկաթի գեղարվեստական մշակմամբ պատրաստված տարբեր իրերի և բաղադրիչների կիրառման ավանդույթ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության…

01 · What it is
Living Tradition

Documented cultural tradition on record; family classification awaits an editor.

02 · Where & name
Armenia

Written in its own script on record as Գյումրիի դարբնության ավանդույթ.

03 · How it is doing
□□□□ (Not yet assessed)

Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

04 · Proof & reuse
2 cited sources

Every claim links to a public record below. Free to quote, teach, and share under CC BY-SA 4.0.

Chapter Takeaways
Պատմական ակնարկԳյումրին Հայաստանի քաղաքային արհեստագործական մշակույթի կենտրոններից է։ 19-րդ դարի կեսերին քաղաքում արհեստների ծաղկումը կապված էր այստեղ տեղակայված զինվորական կայազորի ներկայությամբ։ Մեծ թվով արհեստավորների,…
Արհեստի ուսուցումԱշակերտությունը դարբնության մեջ երկարատև շրջան էր։ Հայաստանում առհասարակ վարպետները որպես աշակերտ վերցնում էին իրենց որդիներին կամ ազգականներին, որպեսզի արհեստը գերդաստանի ներսում մնար։ Ըստ կարգի՝ վարպետը երդման…
Խորհրդային շրջանԽորհրդային շրջանում Լենինականում արհեստների հետնահանջ եղավ, քանի որ արդյունաբերության զարգացման հետ մասնավոր սեփականության արգելումը դրդեց արհեստավորներին մտնել պետական գործարաններ։ Խորհրդային տարիներին Լենինական -…
Հայտնի դարբիններԳյումրիում 1970-1980-ական թվականներին գեղարվեստական դարբնության ծաղկումը կապված է Լենինականցի Վովա անունով մի երիտասարդի հետ։ Նա սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում։ Ծանոթ լինելով քաղաքի դարբնոցային մշակույթին՝…
Common Questions Answered on Record
What is blacksmithing in Gyumri in plain words?

Գյումրիի դարբնության ավանդույթ, Գյումրիի (Հայաստան) քաղաքային ճարտարապետության մեջ երկաթի գեղարվեստական մշակմամբ պատրաստված տարբեր իրերի և բաղադրիչների կիրառման ավանդույթ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության… In local script on record, it is written Գյումրիի դարբնության ավանդույթ.

Where is blacksmithing in Gyumri practised or documented?

Sources on this page place blacksmithing in Gyumri in Armenia.

What is the current condition of blacksmithing in Gyumri today?

□□□□ (Not yet assessed): Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

How do I cite or share this blacksmithing in Gyumri entry?

Cite as: "blacksmithing in Gyumri." folkroom, https://folkroom.org/art-forms/blacksmithing-in-gyumri, text CC BY-SA, with attribution.

Share or cite this roomNo tracking · CC BY-SA 4.0
WhatsAppXLinkedInRedditFacebook

The tradition & historical record

5 min read · 2 sources

Գյումրիի դարբնության ավանդույթ, Գյումրիի (Հայաստան) քաղաքային ճարտարապետության մեջ երկաթի գեղարվեստական մշակմամբ պատրաստված տարբեր իրերի և բաղադրիչների կիրառման ավանդույթ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանին գրանցվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ 1

Պատմական ակնարկ

Գյումրին Հայաստանի քաղաքային արհեստագործական մշակույթի կենտրոններից է։ 19-րդ դարի կեսերին քաղաքում արհեստների ծաղկումը կապված էր այստեղ տեղակայված զինվորական կայազորի ներկայությամբ։ Մեծ թվով արհեստավորների, առևտրականների ու քաղաքային բնակչության տարբեր խավերի ներհոսքը նպաստել է արհեստների զարգացմանը։ Գյումրու մշակութային ժառանգությունը ներկայացնող արհեստներից է եղել դարբնությունը, որն ունեցել է հստակ արտահայտված քաղաքային բնույթ և ավանդույթներ։ Երկաթի գեղարվեստական մշակմամբ պատրաստվել են տարբեր իրեր՝ դարպասներ, վանդակաճաղեր, պատշգամբների ու աստիճանահարթակների ճաղեր, շքամուտքերի ու պատշգամբների հովհարները պահող մետաղական նեցուկներ, պատուհանաճաղեր, ջահեր, մոմակալներ և այլն։ Այս բոլոր իրերը սև և նարնջագույն տուֆից կառուցված տների և շինությունների համադրությամբ ստեղծել են ընդհանուր կոլորիտ, ձևավորել քաղաքի ընդհանուր տեսքը։ 1865 թվականի Ալեքսանդրապոլ քաղաքի արհեստավորների ցուցակում դարբնությունը վարպետների քանակով առաջատարների ցանկում է և զիջում է միայն շինարար վարպետների թվին։ Ըստ այդ ցուցակի՝ դարբին վարպետների թիվը հասել է 84-ի, իսկ դարբնի աշակերտների ու օգնականների թիվը՝ 197-ի։ Եկամտաբերությամբ նույնպես այս արհեստը ամենաբարձր եկամուտ ապահովողներից է եղել։ Համքարությունը սեփական արհեստանոցն ու խանութն ունենալու արտոնագիր է տվել այն վարպետներին, ովքեր բավարարել են արհեստ որակական և տեխնիկական ընդունված չափանիշները։ Սահմանվել է որակի շատ խիստ հսկողություն, իսկ որակը խախտելու դեպքերը ենթադրել են նաև որաշակի տույժեր ու պատիժներ, օրինակ՝ անորակ արտադրանքն իր արհեստանոցի կամ խանութի ճակատին ամրացնելը, ինչպես նաև արհեստավորին դարբնի վարպետության կարգից զրկելը։ Սակայն ժամանակի հետ վերջին մի քանի տասնամյակում սոցիալ-տնտեսական տարբեր պատճառներով, նաև քաղաքային միջավայրի արդիականացման ու կառուցապատման նոր միտումներով պայմանավորված՝ ավանդական դարբնության նմուշները պահպանելու և փոխանցե… 1

Արհեստի ուսուցում

Աշակերտությունը դարբնության մեջ երկարատև շրջան էր։ Հայաստանում առհասարակ վարպետները որպես աշակերտ վերցնում էին իրենց որդիներին կամ ազգականներին, որպեսզի արհեստը գերդաստանի ներսում մնար։ Ըստ կարգի՝ վարպետը երդման արարողակարգ էր անցնում՝ երդվելով աշակերտին վերաբերվել սեփական որդու պես և սովորեցնել նրան արհեստի բոլոր հմտությունները։ Հաճախ աշակերտը տարիներով մնում էր որպես վարպետի օգնական։ Վարպետները ստուգում էին աշակերտի անձնային հատկանիշները, կամքը, ուշիմությունը՝ կարևորելով նրա ուշադրությունը, հանձնարարությունները կատարելու ընդունակությունն ու արագ կողնմորոշվելու ունակությունը։ Ազգագրագետ Կ․Սեղբոսյանի կողմից հիշատակված մի պատմութուն կա․ 1

Երբ աշակերտը անցնում էր ուշիմության, աշխատասիրության ու ճարպկության փորձությունները, նրան տրվում էին որոշակի հանձնարարություններ։ Աշակերտը սկսում էր աշխատել մեծ մուրճով՝ վարպետի հսկողությամբ։ Սկզբնական փուլում աշակերտի հիմնական գործը փուքս փչելն էր, որն անհրաժեշտ էր կրակարանի կրակը վառելու ու թեժ պահելու համար։ Աշակերտին չէին թույլատրում մոտենալ զնդանին, մուրճով աշխատանք անել։ Քանի որ երկաթն ու ածուխը թանկ արժեին, անփորձ աշակերտին վստահելը համարվում էր հումքի ավելորդ վատնում։ Պատահել են դեպքեր, երբ աշակերտն իր ողջ կյանքում այդպես էլ չի արժանացել վարպետի կոչման՝ մնալով որպես բանվոր։ Իսկ աշակերտելու փուլը հաջողությամբ անցածները նախ ստանում էին ենթավարպետի կոչում, իսկ արհեստի հմտություններին լիարժեք տիրապետելուց հետո օծվում էին վարպետ։ Վարպետ օծելու ավանդույթն ուներ հատուկ արարողակարգ։ Կատարվում էին նվիրատվություններ ու երդմնակալություն, որի ընթացքում աշակերտը փաստում ու ամրագրում էր իր հավատարմությունը արհեստի չափանիշներին, մարդկային բարձր որակների պահպանմանը՝ պարտավորվելով հարգանքով մոտենալ իրենից ավագ վարպետներին, պահպանել պատվի ու արժանապատվության բոլոր նորմերը։ Արարողությունը եզրափակվում էր խնջույքով։ 1

Խորհրդային շրջան

Խորհրդային շրջանում Լենինականում արհեստների հետնահանջ եղավ, քանի որ արդյունաբերության զարգացման հետ մասնավոր սեփականության արգելումը դրդեց արհեստավորներին մտնել պետական գործարաններ։ Խորհրդային տարիներին Լենինական - Գյումրին միակ քաղաքն էր, որտեղ քաղաքային դարբնության ավանդույթները շարունակում էին պահպանվել։ 1970-1980-ական թվականները Լենինականի դարբնոցային մշակույթի վերածննդի տարիներ դարձան, քանի որ մի շարք տոհմական դարբիններ շարունակեցին գործունեություն ծավալել՝ այդպիսով վերականգնելով ինդուստրիալիզացիայի շրջանում ընդհատված գեղարվեստական դարբնությունը ու դրան բնորոշ ոճական ավանդույթը։ 1980-ական թվականներին քաղաքում կային երկաթի գեղարվեստական մշակման միջոցով ստեղծված բարձրարժեք գործեր, որոնք կատարողական մակարդակով ու որակով չէին զիջում ավանդական շրջանից պահպանված նմուշներին, անգամ գերազանցում էին։ Գյումրին բացառիկ է ողջ Հայաստանում նաև այն առումով, որ որևէ այլ բնակավայրում հնարավոր չէ հանդիպել ավելի քան հարյուրամյա ընտանեկան ժառանգորդություն ունեցող դարբինների։ 1

Հայտնի դարբիններ

Գյումրիում 1970-1980-ական թվականներին գեղարվեստական դարբնության ծաղկումը կապված է Լենինականցի Վովա անունով մի երիտասարդի հետ։ Նա սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում։ Ծանոթ լինելով քաղաքի դարբնոցային մշակույթին՝ այցելում է Լենինական, հանդիպում է Մնոյանների ընտանիքից վարպետ Օնիկին՝ Հովհաննես Մնոյանին, որը ներկայումս Մնոյանների ընտանիքի դարբնոցային ավանդույթների ժառանգորդ, կրտսեր Հովհաննես Մնոյանի պապն է։ Վարպետ Օնիկն ու Վովան սկսում են համագործակցել։ Վովան պատվերներ է ստացել Լենինգրադիր, էսքիզներ արել, նախագծել, իսկ վարպետ Օնիկը դրանք վերածել է երկաթե գեղարվեստական գլուխգործոցների։ Այսպիսով քաղաքում փոխվել է դարբնության նկատմամբ վերաբերմունքը, քաղաքային որոշակի մթնոլորտ է ձևավորվել այս արհեստի հանդեպ։ Վարպետ Հովհաննես Մնոյանի կերտած աշխատանքները արվեստի նմուշներ են, դրանցից է դրվագման ու կոփման եղանակով երկաթից քանդակված ավանդական տարազով կնոջ արձանն ու Կոմիտասի կիսանդրին։ Քաղաքի երկաթուղային կայարանի հսկայական երկաթյա ջահը, որի պատրաստումը վստահվել է վարպետ Օնիկին ու նրա որդիներին, հայտնի է իր մեծ չափերով։ Մեկ տոննա կշռող ջահի պատրաստումից հետո այն դարբնոցից դուրս բերելու համար վարպետն ու որդիները քանդել են արհեստանոցի տանիքը։ Իսկ ջահը մարդաշատ կայարանում կախ տալուց հետո, որպեսզի վստահություն ներշնչեն, որ այն շատ ամուր է և վտանգ չի ներկայացնում, Հայր ու որդի վարպետները բարձրացել նստել են ջահի վրա, շամպայն գինի խմել ու շնորհավորել ավարտած աշխատանքը։ «Կումայրի» արգելոց - թանգարանի վերականգնողական աշխատանքները ձեռնարկելուց հետո հիմնադրվում է գիտավերականգնողական արհեստանոց և այդտեղ աշխատանքի է հրավիրվում քաղաքի ամենանշանավոր տոհմական դարբինների ընտանիքի ներկայացուցիչ, գործող վարպետ Պլատոն Պապոյանը՝ վարպետ Փոլիկը։ Նա իր որդու՝ Գագիկ Պապոյանի հետ միանում է քաղաքի համար կարևոր մի շարք շենքերի վերականգնողական աշխատանքներին։ Այս նշանավոր վարպետները պատրաստել են Գյումրու… 1

Տես նաև

Դարբնությունը Հայաստանում 1

The text above is adapted from the Wikipedia article “Գյումրիի դարբնության ավանդույթ”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1

blacksmithing in Gyumri is recorded in open cultural data. The structured record cited below does not describe the practice, and this entry has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2

The source record links this tradition to 1 external register, which can be verified through the citation. 2

No recording linked yet — know one? Point at it →
Sourced or Silent · Still Open

Questions awaiting a cited source

+ Answer with a source →
How many people perform it today?
When is it first attested, and by whom?
What does it look like? No licensed photograph yet.