The tradition & historical record
4 min read · 2 sourcesՀամշենի պարեր, հայկական պարային ֆոլկլորի նմուշներ, որոնք տարածված և մինչ օրս պահպանված են համշենահայերի մշակույթում։ 1
Պատմություն
Համամաշենը կամ Համշենը լեռներով շրջապատված գավառ է՝ Սև ծովի ափերին, Տրապիզոն և Խուփթա (Բաթումի) քաղաքների միջև։ «Համշէն էր քաղաք մեծին հայոց ի Տայոց աշխարհի յարևմտից կողմանէ ճորոխ գետոյ»։ 19-րդ դարում գաղթի ճանապարհը բռնած համշենահայերը նոր գաղթավայրերում հաստատվելով պահպանել են հին բնակավայրերի անվանումները, այդպիսով բաժանվելով երեք խմբի՝ 1
Համշենցիներ կամ Ճենիկցիներ՝ Համշենից Գարա-Տերե,իսկ հետո Ճենիկ տեղափոխվածներն են, Տրապիզոնցիներ՝ Համշենից գաղթելուց հետո Տրապիզոնի գյուղերում հաստատվածներն են, Օրդուցիներ՝ Օրդուի շրջակա վայրերում ապրող համշենահայերի սերունդները։ Բանահավաքների արշավախմբերը, շրջելով Աբխազիայի հայկական բնակավայրերում(Շահումյանովկա, Մծարա, Հայկական Աթարա և այլ գյուղեր), հավաքագրել են համշենահայերի շրջանում տարածված պարերի նմուշներ, որոնք բաժանվում են երեք խմբի՝ 1
տղամարդկանց պարեր կանանց պարեր խառը պարեր Պարերի ու երգերի կատարման ժամանակ նվագել են այս երաժշտական գործիքները՝ 1
Ղավուլ-զուռնա, Դիգ (տիկ), Չիբուգ (ղավալ), Քամանի։ Տարբեր պատճառներով երաժշտական գործիքների մեծ մասը այսօր չի կիրառվում, պահպանվել է միայն Քամանին։ Համշենցիները պարերգերն անվանել են խաղբար, որոնցից գրեթե նմուշներ չեն պահպանվել։ 1
Տեսակներ
Ծիսական պարերից յուրահատուկ տեղ են զբաղեցնում հարսանեկան պարերը։ 1
Հայսի բար
Հայսի բարը հարսանեկան ծանր շուրջպար է, բանահավաք Խաչատրյանը այն գրանցել է 1962 թվականին Շահումյանովկա գյուղում։ Պարողների զույգերը հարս ու փեսայի հետ կողք-կողքի էին կանգնում, իրար ձեռք բռնում, թևկախ կամ արմունկները ուղիդ անկյունով ծալած։ Պարի ռիթմը համաչափ է։ Մեկ հաշվին՝ փոքր քայլ դեպի աջ, Երկու հաշվին՝ ձախ ոտքը աջին է միանում, շարժումը շատ դանդաղ է, սահելու նման, միայն դեպի աջ՝ անցնելով երեք շրջան։ Այն միայն հարսանիքի ժամանակ են պարում՝ մեկ անգամ հարսին հայրական տնից հանելիս, և երկրոդը փեսայի տանը՝ հյուրերի գնալուց առաջ։ Փեսան գրպանից ցորեն է հանել և շաղ տվել պարողների գլխին, այդպիսով ստացել ցանքս անելու իրավունք, քանի որ ըստ ավանդույթի՝ չամուսնացած տղաները վարուցանք անելու իրավունք չունեին։ 1
Այչօն բար
Ըստ բանասացների՝ Այչօն կամ Արջի պարը մանկական է, պարել են 8-10 հոգանոց խմբով, թռնոցի շուրջպար է։ Դասավորությունը շրջանաձև, իրար կողքի,ձախ ոտքի ծունկր բարձրացնում են մինչև գոտկատեղ ուղիղ անկյան տակ, ձախ թևը աոջևից անց են կացնում բարձրացրած ոտքի ազդրի տակով և բռնում ձախ կողմում կանգնածի աջ ձեռքից։ Հենվում են աջ ոտքին։ Պարային ֆիգուրան բաղկացած է վեց միատեսակ թռիչքներից։ Ամեն թռիչքը կազմված է երկու մասից՝ դեպի վեր թռիչքներ՝ գետնից պոկվելով և վերադարձ գետնին։ Բոլոր տարաշքներում, որտեղ արջեր են եղել, մարդիկ ստեղծել են արջի պաշտամունքի պարեր։ Բարիկենդանի օրերին կամ հարսանիքներին ժամանակ հանդերձավորվել են արջի, ուղտի, այծի և այլ կենդանիների կերպարներով։ 1
Սալամա պար
Պարել են և կանայք, և տղամարդիկ։ Ռիթմը հավասարաչափ չէ։ Պարային ֆիգուրան այսպիսին Է՝ 1-ին մասում 1 հաշվին՝ աջ ոտքով քայլ դեպի աջ, 2-րդ դիրք՝ կես թաթ հետ։ 2-ին՝ ձախ ոտքր միացնել աջին 6-րդ դիրքով՛ 3, 4, 5 հաշիվներին կրկնել 1, 2, 1 Հաշիվների շարժումները։ 6-ին՝ ձախ ոտքը բարձրացնել դեպի առաջ, բութ անկյան տակ ծալած ծնկով։ 7-ին՝ քայլ դեպի ձախ 2-րդ դիրքից պակաս։ 8-ին՝ աջ ոտքը միացնել ձախին, մի քայլհետ։ 9-ին՝ կրկնել 7 հաշվի շարժումը։ 10֊ին՝ աջ ոտքի կրունկով զարկել գետնին ձախ ոտքից մի թաթ առաջ և կես թաթ աջ։ 11-ին քայլ աջ ոտքով դեպի աջ 2-րդ դիրքից լայն։ 12-ին կրկնել 6 հաշվի շարժումը։ 1Յ-ից—16-ը կրկնել 7-ից 10-ը Հաշիվների շարժումները։ 2-րդ թռնոցի—արագ մասում՝ 1-ին՝ թռչել ձախ ոտքից աջ ոտքին, թռիչք թաթերի վրա 6-րդ դիրքով։ 2-ին՝ թռիչք աջ ոտքից ձախ ոտքին։ 3, «և, և», 4, «և, և», 5, «և, աշիվներին կրկնել 1, «և, և», 2, «և, և», 1, «և, և» հաշիվների շարժումները։ 6-ին թռչել աջ ոտքի վրա, բութ անկյունով ծալած ծնկով ձախ ոտքը բարձրացնելով դեպի առաջ։ «և, և»-ին երկու անդամ կրկնել նույն թռիչքը թաթի վրա։ 7-ին՝ թոիչք աջ ոտքից ձախ ոտքին 2-րդ դիրքով, «և, և»-ին՝ երկու անգամ տեղում կրկնել նույն թռիչքը, երկու թաթերի վրա։ Պարի բոլոր հաշիվներում՝ 2 փոքր ծունկկոտրուկ,կենտ հաշիվներից հետո ուսերը շարժել առաջ ու հետ 3 անգամ՝ սկսելով աջ ուսը դեպի առաջ, ձախը դեպի հետ դիրքից։ Սա ուրախ, աշխույժ պար է։ 1
The text above is adapted from the Wikipedia article “Համշենի պարեր”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1
Hamshen dance is recorded in open cultural data. The structured record cited below does not describe the practice, and this entry has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2