Documented cultural tradition on record; family classification awaits an editor.
02 · Where & name
Geography awaiting source
Add a cited source naming the region or community that carries it.
03 · How it is doing
□□□□ (Not yet assessed)
Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.
04 · Proof & reuse
2 cited sources
Every claim links to a public record below. Free to quote, teach, and share under CC BY-SA 4.0.
Chapter Takeaways
Անվան ստուգաբանություն«Լորկէ» անվանման մեկնությունը կարելի է բացատրել լոր թռչունի անվանումով (փաղաքշական՝ լորիկ)։ Ենթադրվում է, որ այն լորի պատվին կատարված տոտեմական պարերի վերապրուկ է։ Քրդերեն «լյուլկէ» նշանակում է գիշատիչ թռչուն, իսկ…
Խորհուրդը«Լյուլկէ» կամ «Լորկէ» Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում՝ հարսին հայրական տնից հանելու ժամանակ, և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ընթացքում (վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները)։ Այն կատարվում էր…
Պարային քայլերըՈտքերի հարվածները «Լորկէ» պարատեսակներում գրեթե միանման են։ Կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում ճկույթներով։ Տեղում 4 բարձրացող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ծնկածալ։…
Արտաքին հղումներԼորկէ պարը «Կարին» համույթի կատարմամբ Ուսուցողական հոլովակ
Common Questions Answered on Record
What is Lorke in plain words?
Լորկե («Լյուլկէ», «Լորկը»), հայկական ծիսական պար։
Where is Lorke practised or documented?
No verified geographic place has been linked on record yet — editors can add a cited place from the edit page.
What is the current condition of Lorke today?
□□□□ (Not yet assessed): Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.
How do I cite or share this Lorke entry?
Cite as: "Lorke." folkroom, https://folkroom.org/art-forms/lorke, text CC BY-SA, with attribution.
Լորկե («Լյուլկէ», «Լորկը»), հայկական ծիսական պար։ 1
Անվան ստուգաբանություն
«Լորկէ» անվանման մեկնությունը կարելի է բացատրել լոր թռչունի անվանումով (փաղաքշական՝ լորիկ)։ Ենթադրվում է, որ այն լորի պատվին կատարված տոտեմական պարերի վերապրուկ է։
Քրդերեն «լյուլկէ» նշանակում է գիշատիչ թռչուն, իսկ «լորկէ» թարգմանաբար նշանակում է շորորվի՛ր։ 1
Խորհուրդը
«Լյուլկէ» կամ «Լորկէ» Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում՝ հարսին հայրական տնից հանելու ժամանակ, և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ընթացքում (վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները)։ Այն կատարվում էր ուխտագնացությունների ժամանակ։ «Լորկէն» պատկանում է հին հայկական ծիսական պարերին, նաև երգ-պար է, և թեև քրդական տեքստ նույնպես կա, սակայն այն հայկական է։ 1
Պարային քայլերը
Ոտքերի հարվածները «Լորկէ» պարատեսակներում գրեթե միանման են։ Կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում ճկույթներով։ Տեղում 4 բարձրացող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ծնկածալ։ Մեկ թռիչք կատարվում է աջ ոտքի վրա՝ ձախը թողնելով հետևում, ապա նույնը կատարվում է ձախ ոտքով։ Ապա կատարվում է քայլ աջ ոտքով դեպի աջ, ձախն անցնում է աջ ոտքի հետևից, կրկնում աջ ոտքի քայլը և ապա ձախը միանում աջ ոտքին։ Արագ մասը կատարվում է նույն կերպ, բայց թռիչքներով, իսկ աջ ու ձախ դարձումները վերածվում են հարվածների։ Աջ և ձախ ոտքերով առաջ ու ետ կատարվող թռիչքների փոխարեն նույնպես կատարվում են հարվածներ, սկզբից աջ ոտքով, ապա՝ ձախ, և թռիչքներով անցում է կատարվում։ 1
The text above is adapted from the Wikipedia article “Լորկե”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1
Lorke is Armenian folk dance and song, according to the structured record cited below. This entry was generated automatically from that record and has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2