Family unrecorded

Ուղեգնացության պարեր (Հայաստան)

Armenia

Ուղեգնացության կամ Ճամփու պարեր, փոփոխվող քայլով (ոտ փոխել, բալետային եզրը՝ պա-շասե) պարի տեսակ, որը բաղկացած է երեք քայլափոխից, երբեմն՝ հենման տեղափոխումից՝ մի ոտքից մյուսին։ Փոփոխվող քայլ պարաքայլը ժողովուրդը կոչել է Ճամփու պարի ոտեր։

No licensed photograph yet
Four in five rooms open without one. Add a photograph with a declared licence and your credit sits under it, permanently.
Archival typographic plate · seeded for Ուղեգնացության պարեր (Հայաստան)+ Add licensed photo →
Understand in 30 Seconds · In Plain Words

Quick guide to Ուղեգնացության պարեր (Հայաստան)

Sourced or Silent · CC BY-SA 4.0

Ուղեգնացության կամ Ճամփու պարեր, փոփոխվող քայլով (ոտ փոխել, բալետային եզրը՝ պա-շասե) պարի տեսակ, որը բաղկացած է երեք քայլափոխից, երբեմն՝ հենման տեղափոխումից՝ մի ոտքից մյուսին։ Փոփոխվող քայլ պարաքայլը ժողովուրդը կոչել է Ճամփու պարի ոտեր։

01 · What it is
Living Tradition

Documented cultural tradition on record; family classification awaits an editor.

02 · Where & name
Armenia

Placed on record in Armenia.

03 · How it is doing
□□□□ (Not yet assessed)

Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

04 · Proof & reuse
2 cited sources

Every claim links to a public record below. Free to quote, teach, and share under CC BY-SA 4.0.

Chapter Takeaways
ՊատմությունՀայկական Ճամփու պարերը տարածված են եղել հնում և հասել մինչև 19-20-րդ դարերը։ Հարսանիքի օրերին ՝ փեսայի տնից հարսի տուն հանդիսավոր երթերի ժամանակ, պսակադրության օրը հարսնացուի տնից եկեղեցի, ապա հարսանքատուն գնալիս,…
ՆշանակությունՈւղեգնացության պարերն ունեցել են ծիսական, հմայական նշանակություն, պահպանել են հնուց եկած չարխափան,պահապանական գործառույթը։ Պարել են սրբավայրեր ուխտի գնալու ճանապարհին, ամառնարոտի ճանապարհին, կանայք՝ կիթի գնալիս, բանջար…
Շատախի ՃամփհավենՈւղեգնացության այս պարը կատարվել է մի քանի շարանապարերով։ Բռնել են ճկույթով, ձեռքերը ուսերից ոչ ցածր, իրարից հեռու դասավորությամբ։ Մեղեդու չափը 4/4 է։ Պարպետը կամ վերջապահը ձեռքերին ունենում են թաշկինակ, ձեռնափայտ կամ…
Խրունկ դաղդան ուշանգիԱպարանի այս Ճամփու պարը ցուցադրել է Ապարանի շրջանի բնակիչ Անգին Աբրահամյանը՝ պարն անվանելով Կռունկ, լեռների զավակ։ Այս պարը պարելիս երբեմն կծիկ են կազմում, ամեն շրջան իր գալարն է կազմում։ Կազմված է փոփոխվող քայլի պարզ…
Common Questions Answered on Record
What is Ուղեգնացության պարեր (Հայաստան) in plain words?

Ուղեգնացության կամ Ճամփու պարեր, փոփոխվող քայլով (ոտ փոխել, բալետային եզրը՝ պա-շասե) պարի տեսակ, որը բաղկացած է երեք քայլափոխից, երբեմն՝ հենման տեղափոխումից՝ մի ոտքից մյուսին։ Փոփոխվող քայլ պարաքայլը ժողովուրդը կոչել է Ճամփու պարի ոտեր։

Where is Ուղեգնացության պարեր (Հայաստան) practised or documented?

Sources on this page place Ուղեգնացության պարեր (Հայաստան) in Armenia.

What is the current condition of Ուղեգնացության պարեր (Հայաստան) today?

□□□□ (Not yet assessed): Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

How do I cite or share this Ուղեգնացության պարեր (Հայաստան) entry?

Cite as: "Ուղեգնացության պարեր (Հայաստան)." folkroom, https://folkroom.org/art-forms/q121464709, text CC BY-SA, with attribution.

Share or cite this roomNo tracking · CC BY-SA 4.0
WhatsAppXLinkedInRedditFacebook

The tradition & historical record

3 min read · 2 sources

Ուղեգնացության կամ Ճամփու պարեր, փոփոխվող քայլով (ոտ փոխել, բալետային եզրը՝ պա-շասե) պարի տեսակ, որը բաղկացած է երեք քայլափոխից, երբեմն՝ հենման տեղափոխումից՝ մի ոտքից մյուսին։ Փոփոխվող քայլ պարաքայլը ժողովուրդը կոչել է Ճամփու պարի ոտեր։ 1

Պատմություն

Հայկական Ճամփու պարերը տարածված են եղել հնում և հասել մինչև 19-20-րդ դարերը։ Հարսանիքի օրերին ՝ փեսայի տնից հարսի տուն հանդիսավոր երթերի ժամանակ, պսակադրության օրը հարսնացուի տնից եկեղեցի, ապա հարսանքատուն գնալիս, քավորին իր տնից փեսայի տուն ուղեկցելիս կատարել են Ճամփու պարեր։ Լարախաղացին ժամկոչի տուն են ուղեկցել Ճամփու պարով։ Բարեկենդանին, այլ տոնախմբությունների ժամանակ ևս տնից տուն են անցել Ճամփու պարերով։ Ճանապարհ ընկնելուց առաջ զուռնա- դհոլով կատարվել է Կանչի մեղեդի, որն ստացել է քրդերեն անվանում ՝ սար սուբահի(բառացի՝ առավոտի գլուխ)։ Ալաշկերտում ունեցել է պարսկերեն անվանում՝ Սահարի։ Այս մեղեդին սիմֆոնիա է հիշեցնում, տարբեր վայրերում ունի իր մեղեդային ու ռիթմիկ յուրահատկությունները։ Կանչով մարդկանց հավաքելը Գյումրիում անվանել են Նաբահթ զարնել կամ նաբաթ տալ։ Հնում այս մեղեդին նվագել են արևածագին, որից հետո մարտիկները կատարել են վարժանքներ ու ռազմապարեր։ 1

Սար սուբահի կամ Սահարի մեղեդու կատարումից հետո հնչել է մեկ այլ մեղեդի, որը Շատախում անվանել են Նախաճամփհավեն, իսկ Վանում՝ Նախորդ։ Բանասացները նշել են, որ Նախորդը նախանվագ էր, գլխավոր նվագից առաջ կատարվողը, գրական լեզվում՝ նախերգանք։ Սա ևս ժողովրդին հավաքող կանչ էր։ Նախաճամփհավենին հաջորդել է Ճամփհավեն, որը այլ վայրերում ունեցել է տարբեր անուններ՝ Ճամփի պար, Ճամփու խաղ ևն։ Այս ընդհանուր անվանման հետ տարբեր տարածաշրջաններում կիրառվել են տեղեկան անվանումներ՝ Սըվարի Ձիավեն(Վան), Էրկու տակ(Մանազկերտ), Խուրի(խմբով ընթացող բազմություն նշանակությամբ)՝ Խորհրդային Հայաստանի շատ շրջաններում։ 1

Նշանակություն

Ուղեգնացության պարերն ունեցել են ծիսական, հմայական նշանակություն, պահպանել են հնուց եկած չարխափան,պահապանական գործառույթը։ Պարել են սրբավայրեր ուխտի գնալու ճանապարհին, ամառնարոտի ճանապարհին, կանայք՝ կիթի գնալիս, բանջար հավաքելու, դաշտում գարի քաղելու գնալիս, նաև հարսանիքի, մկրտության, Համբարձման ու Բարեկենդանի տոներին։ Ճամփու պարերի ավանդույթն այնքան հին է, որ ժողովրդի մեջ այն պահպանվել է մինչև օրս․ հիմնականում հարսանեկան ծիսերթերի ժամանակ ուղեգնացության պերեր պարելը հաճախ հանդիպող սովորույթ է։ 1

Շատախի Ճամփհավեն

Ուղեգնացության այս պարը կատարվել է մի քանի շարանապարերով։ Բռնել են ճկույթով, ձեռքերը ուսերից ոչ ցածր, իրարից հեռու դասավորությամբ։ Մեղեդու չափը 4/4 է։ Պարպետը կամ վերջապահը ձեռքերին ունենում են թաշկինակ, ձեռնափայտ կամ թուր։ Բարեկենդանի ժամանակ բռնել են ջահ։ Ջահը պատրաստվել է չոր փշերով, խեժոտ փայտով, փայտի ծայրին մոմ ամրացնելով, վերջինը կոչել են նաև Ել մոմու(քամու մոմ)։ Հնում երկարատև երթերի ընթացքում կատարվել են նաև Ճամփու պարերի տարբեր տեքստեր։ Շատախում կատարել են հետևյալ երգերը․ 1

Յա բը հավալե՝ երկու ընկեր, տեքստը քրդերեն է։ Երկու ընկեր 1

Խազալա մըն՝ Իմ այծիկ կամ Ուլիկս Խազալ անունով աղջիկը կանգնել է տան երդիկին, տղան հեռվից գովերգել է, կանչել... 1

Զայնուկե երգի տեքստը քրդերեն է, բայց այս երգի տակ կատարել են հայկական պարեր։ Այս երգերի պարեղանակները կատարել են զուռնա- դհոլով։ Շատախի Ճամփհավեն պարի դասավորությունն ունի մի քանի տարբերակ, դրանք մանրամասն ներկայացրել է Սրբուհի Լիսիցյանը։ Ճամփու պարերին մասնակցել են նաեւ ձիավորներ՝ պարելով թամբերին նստած։ Վանում, Հայոց ձորում այս պարը կոչվել է Սվարի՝ Ձիավեն (սվարել- պարուրվել, ձիավեն- հեծյալի)։ 1

Խրունկ դաղդան ուշանգի

Ապարանի այս Ճամփու պարը ցուցադրել է Ապարանի շրջանի բնակիչ Անգին Աբրահամյանը՝ պարն անվանելով Կռունկ, լեռների զավակ։ Այս պարը պարելիս երբեմն կծիկ են կազմում, ամեն շրջան իր գալարն է կազմում։ Կազմված է փոփոխվող քայլի պարզ շարժումներից՝ առանց այլ պարաքայլերի համատեղման։ Զուռնա- դհոլի նվագակցությամբ պարելիս կատարում են Ղազախի յայլի՝ Ղազախի շուրջպարը։ 1

Ծանդր պսակի պար

Ծանդըր պսակի պարն ու դրա արագ մասը՝ Թեթեւ պսակի պարը կատարում են դեպի աջ ընդհանուր շարժումով։ Ուս ուսի դասավորությամբ, միաշար, կարող է լինել աղեղի ձեւով, բռնվածքը ճկույթներով է, արմունկները՝ ուղիղ անկյան տակ ծալած։ 1

The text above is adapted from the Wikipedia article “Ուղեգնացության պարեր (Հայաստան)”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1

Ուղեգնացության պարեր (Հայաստան) is recorded in open cultural data. The structured record cited below does not describe the practice, and this entry has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2

No recording linked yet — know one? Point at it →
Sourced or Silent · Still Open

Questions awaiting a cited source

+ Answer with a source →
How many people perform it today?
When is it first attested, and by whom?
What does it look like? No licensed photograph yet.