The tradition & historical record
3 min read · 2 sourcesՀաց մեծաց կամ կոչունքի ճաշ, հայոց ազնվական այրերի ներքին բարեկամության ընթրիք, որը մատուցվել է հին Հայաստանում։ Արարողակարգի գլխավոր անձը ճաշկերույթի կազմակերպիչն էր, որը կոչվել է կոչնատեր։ Հաց մեծաց կազմակերպելու իրավունք վերապահված է եղել հայոց արքաներին և նախարարներին։ Եղիշեն վկայում է, որ հայ անվազարմ տիկնայք և թագուհիները նույնպես իրավունք ունեին կազմակերպելու կոչունքի արարողություն։ Պատմությունից մեզ հայտնի են Տիրան Բ, Արշակ Բ, Պապ, Վարազդատ արքաների կազմակերպած կոչունքի ճաշերի նկարագրությունները։ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ պատմիչն իր «Պատմություն տիեզերական» երկում նկարագրում է Աշոտ Ա Մեծ Բագրատունու տված բարեգործական հացկերույթը։ Կոչունքի ճաշը նպաստում էր ներկաների միջև լավ հարաբերությունների պահպանմանը։ Սովորաբար այսպիսի ճաշկերույթով էր ավարտվում արքայական որսորդությունը, երբ սեղանին մատուցվում էր նաև որսամիսը։ 1
Արարողակարգ
Հաց մեծացն առաձնանում էր իր արարողակարգով, ներկաների թվով, կերակրատեսակների ճոխությամբ։ Կոչունքի ճաշ կազմակերպելը բարդ և պատասխանատու ընթացք ուներ։ Հայոց թագուհին հսկում էր թագավորական կոչունքի ճաշի կազմակերպման ընթացքը։ Հրավերներն ուղարկելու համար թագուհու սպասավորների թվում կար նվիրակ կոչվող պաշտոնյա, որի պարտականությունը հյուրերին խնջույքի հրավիրելն էր։ Ժամանումն ու ընդունելությունը տեղի էր ունենում տաճարի ներքին դահլիճում, որտեղ հյուրերին դիմավորում էր ճաշի կազմակերպիչը։ Այս սրահում հյուրերը ազատվում էին իրենց ծանր արտահագուստներից, գլխանոցներից, թագերից։ Փավստոս Բուզանդը հայտնում է, որ նույնիսկ արքայի թագն էր հանվում կոչունքի ճաշի ժամանակ և պահվում էր հատուկ սրահում։ Հյուրերի մոտ մնում էին միայն զենքերը, որոնք առավելապես դրվագանախշ և թանկարժեք զարդեր էին, քան մարտական զենքեր։ Ընդունելությանից հետո տեղի էր ունենում լվացման արարողությունը։ Նաժիշտները բերում էին հատուկ սպասք և ջուր, և հյուրերը լվացվում էին օշնայով։ Ձեռքերը չորացնում էին դաստարակով կամ անձեռոցով։ Ընդունելության կարևոր արարողակարգ էր աղուհացով դիմավորումը, որն արտահայտում էր բարի կամք, խաղաղություն և նվիրվածություն։ Աղուհաց կտրողները կանգնում էին այնպես, որ հացը կտրելիս նրանց ձեռքերը խաչաձև հատվեն։ Ապա ազնվական հյուրերն անցնում էին դեպի հացկերույթի հիմնական սրահ, որը կոչվում էր տաճար, և նստում էին հատուկ աթոռների վրա, որոնք կոչվում էին բազմակալներ կամ բազմագահեր։ Սրանք շատ գեղեցիկ էին՝ զարդարված արժեքավոր քարերով։ Նստում էին արքայից հետո՝ ըստ պաշտոնի։ Արքայական հացկերույթները սովորաբար բաժանվում էին երկու մասի՝ կերակուրի և խմիչքի։ Սկզբում մատուցվում էին կերակուրները, ապա՝ խմիչքը։ Երբ հյուրերը նստում էին իրենց տեղերում, իսկ կերակուրը մատուցվում էր, սկսվում էր նվագի արարողակարգը։ Հյուրընկալող արքան լցնում էր իր բաժակը գինով, ճառ ասում և անում առաջին կումը։ Հյուրերն այնուհետև խմում էին նույն բաժակից՝ ի նշա…