Family unrecorded

Թատերական Լոռի

Armenia

«Թատերական Լոռի» փառատոն, միջազգային թատերական փառատոն։ Հիմնադրվել է 1979 թվականին, 1986 թվականից փառատոնն անցկացվել է յուրաքանչյուր տարի, իսկ 1993 թվականից սկսած՝ երկու տարին մեկ անգամ՝ զույգ տարեթվերին։ Մրցութային է։ Փառատոնի մշտական աջակ…

No licensed photograph yet
Four in five rooms open without one. Add a photograph with a declared licence and your credit sits under it, permanently.
Archival typographic plate · seeded for Թատերական Լոռի+ Add licensed photo →
Understand in 30 Seconds · In Plain Words

Quick guide to Թատերական Լոռի

Sourced or Silent · CC BY-SA 4.0

«Թատերական Լոռի» փառատոն, միջազգային թատերական փառատոն։ Հիմնադրվել է 1979 թվականին, 1986 թվականից փառատոնն անցկացվել է յուրաքանչյուր տարի, իսկ 1993 թվականից սկսած՝ երկու տարին մեկ անգամ՝ զույգ տարեթվերին։ Մրցութային է։ Փառատոնի մշտական…

01 · What it is
Living Tradition

Documented cultural tradition on record; family classification awaits an editor.

02 · Where & name
Armenia

Placed on record in Armenia.

03 · How it is doing
□□□□ (Not yet assessed)

Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

04 · Proof & reuse
2 cited sources

Every claim links to a public record below. Free to quote, teach, and share under CC BY-SA 4.0.

Chapter Takeaways
ՊատմությունՓառատոնի ստեղծման գաղափարը ծնվել է 1979 թվականի նոյեմբերին՝ Ակներ գյուղում։ 1979-1980 թվականներին Թումանյանի ժողովրդական թատրոնի ռեժիսոր Ռուբեն Հակոբյանի նախաձեռնությամբ Ակներ գյուղում անցկացվում էին «Թատերական…
Փառատոնի նպատակներ«Թատերական Լոռի» միջազգային փառատոնն ուղղված է հետևյալ նպատակների իրականացմանը․
Թատերական Լոռի 20142014 թվականի հոկտեմբեր ամսին անցկացվել է թվով 22-րդ, իսկ միջազգային կարգավիճակով՝ 4-րդ փառատոնը, որը նվիրվել է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին։ Փառատոնը անցկացվել է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր և…
Թատերական Լոռի 2016«Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնն անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-14-ը։ Մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Իրանի թատերական կոլեկտիվները՝ ավելի քան 30 ներկայացումներով։
Common Questions Answered on Record
What is Թատերական Լոռի in plain words?

«Թատերական Լոռի» փառատոն, միջազգային թատերական փառատոն։ Հիմնադրվել է 1979 թվականին, 1986 թվականից փառատոնն անցկացվել է յուրաքանչյուր տարի, իսկ 1993 թվականից սկսած՝ երկու տարին մեկ անգամ՝ զույգ տարեթվերին։ Մրցութային է։ Փառատոնի մշտական…

Where is Թատերական Լոռի practised or documented?

Sources on this page place Թատերական Լոռի in Armenia.

What is the current condition of Թատերական Լոռի today?

□□□□ (Not yet assessed): Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

How do I cite or share this Թատերական Լոռի entry?

Cite as: "Թատերական Լոռի." folkroom, https://folkroom.org/art-forms/q20516212, text CC BY-SA, with attribution.

Share or cite this roomNo tracking · CC BY-SA 4.0
WhatsAppXLinkedInRedditFacebook

The tradition & historical record

3 min read · 2 sources

«Թատերական Լոռի» փառատոն, միջազգային թատերական փառատոն։ Հիմնադրվել է 1979 թվականին, 1986 թվականից փառատոնն անցկացվել է յուրաքանչյուր տարի, իսկ 1993 թվականից սկսած՝ երկու տարին մեկ անգամ՝ զույգ տարեթվերին։ Մրցութային է։ Փառատոնի մշտական աջակիցներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, Ալավերդու համայնքապետարանը, «Վալլեքս» ընկերությունների խումբը, «Հրատ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ 1

Պատմություն

Փառատոնի ստեղծման գաղափարը ծնվել է 1979 թվականի նոյեմբերին՝ Ակներ գյուղում։ 1979-1980 թվականներին Թումանյանի ժողովրդական թատրոնի ռեժիսոր Ռուբեն Հակոբյանի նախաձեռնությամբ Ակներ գյուղում անցկացվում էին «Թատերական շաբաթներ», որոնց մասնակցում էին Ակների և Հագվու ինքնագործ, Թումանյանի, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի, Նոյեմբերյանի Այրում ավանի պահածոյագործների ժողովրդական թատրոնները, Արթիկի շրջանային մշակույթի տան մանկապատանեկան թատրոնը։ Մեկնարկելով որպես ինքնագործ թատրոնների ամենամյա ստուգատես՝ 1980-ականներից այն դարձավ ժողովրդական թատրոնների փառատոն։ 1981 թվականից փառատոնն անցկացվել է Ալավերդի քաղաքում և ստացել «Թատերական Լոռի» անվանումը։ Նպատակն էր համախմբել Հայաստանի և ԽՍՀՄ հանրապետությունների մարզերում և շրջաններում բնակվող պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատերական ոլորտում ստեղծագործող մարդկանց։ 1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի նախաձեռնությամբ փառատոնի կազմակերպմանը միացավ Հայաստանի թատերական ընկերությունը, իսկ հաջորդ տարվանից փառատոնը դարձավ համամիութենական։ Խորհրդային տարիներին փորձ արվեց ընդլայնել փառատոնի աշխարահագրությունը, և մեկական անգամ այն անցկացվեց Սպիտակում և Վանաձորում։ Սկզբնական շրջանում փառատոնի կազմակերպիչը Ալավերդու քաղաքային խորհրդի մշակույթի բաժինն էր՝ ի դեմս բաժնի վարիչ Վալերի Պարանյանի, ապա Թումանյանի շրջխորհուրդը և Հայաստանի թատերական ընկերության Կիրովականի բաժանմունքը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի ջանքերով փառատոնը դարձավ հանրապետական և ստացավ Հայաստանի թատերական գործիչների միության ֆինանսական աջակցությունը։ 1989 թվականից փառատոնի կազմակերպիչն ու տնօրենը Հրաչյա Պապինյանն է։ 2012 թվականից «Թատերական Լոռի» փառատոնը հատեց Ալավերդու սահմանները՝ ստանալով միջազգային փառատոնի կարգավիճակ։ Փառատոնի ծրագրի մեջ ընդգրկվեցին նաև Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքները, հրավիրվեցին թատերական կոլեկտիվներ աշխարհի տարբեր եր… 1

Փառատոնի նպատակներ

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնն ուղղված է հետևյալ նպատակների իրականացմանը․ 1

մայրաքաղաքում մշակութային կյանքի գերկենտրոնացվածության բեռնաթափում, մարզաբնակների մշակութային պահանջմունքների բավարարում, Հայաստանի մշակութային գործընթացներում մարզաբնակների ընդգրկվածության ավելացում, մայրաքաղաք-մարզեր, Հայաստան-արտերկիր միջմշակութային կապերի ամրապնդում, փոխգործակցության խթանում, մարզերում գործող թատերական գործիչների մասնագիտական որակների զարգացում, փորձի փոխանակում։ 2012 թվականից «Թատերական Լոռին» ձեռնարկել է բեմարվեստի ականավոր գործիչների և համազգային կարևորության հոբելյանների նշանավորումը. 21-րդ փառատոնը նվիրված էր Հայաստանի ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի 75, 22-րդը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 85, 23-րդը՝ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25, իսկ 24-րդը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակներին։ 1

Թատերական Լոռի 2014

2014 թվականի հոկտեմբեր ամսին անցկացվել է թվով 22-րդ, իսկ միջազգային կարգավիճակով՝ 4-րդ փառատոնը, որը նվիրվել է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին։ Փառատոնը անցկացվել է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում։ Մասնակցել է 25 (26) թատերախումբ Հայաստանից, Վրաստանից, Արցախից և Ռուսաստանից՝ ավելի քան երեք տասնյակ բազմաժանր ներկայացումներով։ 1

Թատերական Լոռի 2016

«Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնն անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-14-ը։ Մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Իրանի թատերական կոլեկտիվները՝ ավելի քան 30 ներկայացումներով։ 1

Թատերական Լոռի 2018

2018 թվականի սեպտեմբերի 24-հոկտեմբերի 5-ը անցկացվել է «Թատերական Լոռի» միջազգային 24-րդ փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Դսեղում՝ Թումանյանի տուն-թանգարանի բակում, ապա շարունակվել Սանահինի կամրջի մոտ, իսկ երեկոյան Ալավերդու մշակույթի կենտրոնում հանդես է եկել Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնը՝ «Հեքիաթներ» ներկայացմամբ։ Փառատոնի առաջին օրը նշանավորվել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի բակում հուշասյան բացման արարողությամբ։ Փառատոնի օրերին ներկայացումներից զատ ճանաչված դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ կազմակերպվել են հանդիպումներ տարբեր կրթական հաստատություններում, ինչպես նաև տեղի են ունեցել ճանաչված արվեստագետների՝ Հակոբ Ազիզյանի, Յուրի Երզնկյանի, Երվանդ Ղազանչյանի, Վլադիմիր Մսրյանի մեծարման երեկոներ։ 2018 թվականին «Թատերական Լոռի» փառատոնին մասնակցել է 21 թատերախումբ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Ճապոնիայից և առաջին անգամ՝ Ֆրանսիայից։ Տևել է 11 օր և մրցութային չի եղել։ 1

The text above is adapted from the Wikipedia article “Թատերական Լոռի”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1

Թատերական Լոռի is recorded in open cultural data. The structured record cited below does not describe the practice, and this entry has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2

No recording linked yet — know one? Point at it →
Sourced or Silent · Still Open

Questions awaiting a cited source

+ Answer with a source →
How many people perform it today?
When is it first attested, and by whom?
What does it look like? No licensed photograph yet.