The tradition & historical record
3 min read · 2 sourcesՀայկական մշակույթի ժամանակաշրջան (ռուս.՝ Сезон армянской культуры), տարբեր թեմատիկ միջոցառումների ամենամյա շարք, որի նպատակն է տարբեր կատեգորիաների մարդկանց համար նախատեսված բազմաժանր միջոցառումների միջոցով մասնակիցներին ծանոթացնել հայկական մշակույթին։ Հայկական մշակույթի ժամանակաշրջանը կազմակերպվում է DUDUKIST նախագծի և Մոսկվայի հայկական թանգարանի կողմից։ 1
Պատմություն
2019 թվականին Հայկական մշակույթի ժամանակաշրջանն անցկացվել է Մոսկվայում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 8-ը։ Սեզոնի ընթացքում անցկացվել են ավելի քան 40 միջոցառումներ՝ համերգներ, ուսումնական դասախոսություններ, ինտերակտիվ համերգներ երեխաների համար, խոհարարական, երաժշտության և արվեստի վարպետության դասեր։ 1
Երաժշտական շարք
Միջոցառումների երաժշտական շարքի շրջանակում ակուստիկ համերգները անկացվում են Սերգեյ Պրոկոֆևի թանգարանում, որի շրջանակում մասնակիցները իրենց համար ընտրում են համերգի տասներկու ձևաչափից ցանկացածը՝ «Դուդուկ և երգեհոն»՝ մենակատար Մարտին Ղազարյան, «Հայաստանի ձայները»՝ Թամզարա խումբ, «Դուդուկը դասական երաժշտության մեջ»՝ Խոսրով Մանուկյան, «Սերունդների հաջորդակություն»՝ Արմեն Հովհաննիսյան և Իսկուհի Կարապետյան, «Մոսկվայի հայ վիրտուոզներ»՝ Նոյան լարային քառյակ, «Դարերի երաժշտություն»՝ Գեղամ Օհանյանի անվան ժողովրդական երաժշտության համույթ, Ջիվան Գասպարյան Կրտսեր՝ ռուսական լարային անսամբլի, դուդուկի անսամբլ, «Դուդուկ և ձայն»՝ Արտեմ Տեր-Հովհաննիսյան և Աննա Ավակյան, «Էթնիկ երաժշտություն»՝ Պրայագ խումբ, «Էթնո-ջազ»՝ Հարություն Խաչատրյան և լավագույն ջազ երաժիշտներ, համերգների շարքն ավարտվում է «Ռուսաստանը և Հայաստանը լավագույն ընկերներ են» ծրագրով Վալերի Սեմին, Մարինա Սելիվանովա և այլք։ 1
Մանկական շարք
«Սպիտակ ամպեր» մշակութային կենտրոնում մանկական միջոցառումների շրջափուլի շրջանակում մասնակից երեխաները խաղային ձևով սովորում են հայկական ժողովրդական և դասական երաժշտություն՝ համերգների ժամանակ կարող են շարժվել, պարել, երգել, ծանոթանալ գործիքներին և շփվել երաժիշտների հետ։ Համերգները ներկայացնում են երկու անսամբլներ՝ «Նոյան» լարային քառյակը և «Գեղամ Օհանյանի» անվան հայկական ժողովրդական երաժշտության անսամբլը։ Համերգներն անցկացվում են «Սպիտակ ամպեր» մշակութային կենտրոնում։ 1
Վարպետության դասեր
Ուսումնական միջոցառումների շարքի շրջանակներում անցկացվում են մի շարք վարպետության դասեր՝ երաժշտական, գեղարվեստական և խոհարարական։ Վարպետության դասի շրջանակում ժողովրդական գործիքներ նվագելիս յուրաքանչյուր մասնակից ունի իր գործիքը, որի վրա կարող է մի պարզ մեղեդի նվագել պրոֆեսիոնալ մանկավարժի ղեկավարությամբ (մանկավարժներ՝ Արմեն Հովհաննիսյան՝ դուդուկ, Հենրի Ղուկասյան՝ դհոլ, Իսկուհի Կարապետյան՝ քանոն)։ «Հայաստանը գույներով» արվեստի վարպետության դասերի շարքի շրջանակում, որը բաղկացած է 4 փուլից, մասնակիցները՝ պրոֆեսիոնալ նկարիչ Էմիլ Աբրահամյանի գլխավորությամբ, կտավի վրա նկարում են Հայաստանի տեսարաններով նկարներ՝ ակրիլային ներկերով։ Խոհարարական վարպետության դասերը՝ պրոֆեսիոնալ խոհարարներ Կասիմ Էրիստովի և Ալվարդ Բաղդասարյանի գլխավորությամբ, անցկացվում են հատուկ կահավորված LIVE Kitchen ստուդիայում։ Վարպետության դասի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից պատրաստում է հայկական խոհանոցի երեք ուտեստ։ 1
Ուսումնական դասախոսություններ
Ուսումնական դասախոսություններն անցկացվում են Լազարևների պատմական առանձնատանը, որտեղ այժմ տեղակայված է Հայաստանի դեսպանությունը։ Մարիա Սահինովան երկու հանդիպում է անցկացնում՝ «Հայաստան. երկիր, որը զարմացնում է նույնիսկ փորձված զբոսաշրջիկներին» և «Գինու հեղափոխություն Հայաստանում՝ ինչ համտեսել, ինչ խմել և ինչ դիտել», որն ուղեկցվում է համտեսով։ Պատմաբան Ալեքսանդր Չերեմինը դասախոսություն է անցկացնում «Հայաստանի պատմություն հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ իրադարձություններ և մարդիկ»։ 1
The text above is adapted from the Wikipedia article “Հայկական մշակույթի ժամանակաշրջան”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1
Seasons of Armenian culture is recorded in open cultural data. The structured record cited below does not describe the practice, and this entry has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2
The source record links this tradition to 1 external register, which can be verified through the citation. 2