The tradition & historical record
3 min read · 2 sources«Բատոլա», հայկական հնագույն ծիսական-հարսանեկան պարերգ, այն հայկական ավանդական հարսանիքներում կատարել են հարսի ընկերուհիները, իսկ հետագայում՝ ավանդույթի մոռացման արդյունքում պարերգը կատարել տարբեր առիթներով՝ ուրախ հավաքույթների ժամանակ։ Մեր օրերում պարերգ տարածված է Հայաստանի մի շարք մարզերում և Վրաստանի հայաբնակ Ջավախքում։ Պարերգը զուգահեռվում է հարսանեկան ծիսական «Թամզարա» պարերգի հետ։ Երգն ընդգրկվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ 1
Պատմություն և անվան ստուգաբանություն
«Բատոլան» կատարել են ավանդական հարսանիքների, հետագայում՝ նաև այլ ժողովրդական տոների, հավաքույթների ժամանակ։ Էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանն իր տողերում նշել է. 1
: Մարտունու և Ապարանի շրջաններում էթնոերաժշտագետ, պատմական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պիկիչյանի աշխատությունների՝ «Բատոլան» հարսանեկան պարերգ է։ 2004 թվականի հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրակացության, որ այդ պարերգը կատարել են ինչպես հարսանիքների և ուրախ հավաքույթների ժամանակ։ Հարսանեկան ծեսի ժամանակ այն կատարել են նորահարսի ընկերուհիները։ Պարերգը բավական տարածված է Հայաստանի տարբեր մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Արարատում և Վրաստանի հայաբնակ Ջավախքում։ Պարերգը կրում է տարբեր անուններ՝ «Բատոլա», «Բաթոլա», «Բատալո», «Բատոլո», «Բաթ Օլա»։ «Բատոլա» բառի բացատրության վերաբերյալ տեղեկությունները շատ քիչ են։ Սրբուհի Լիսիցյանը նշել է. 1
Որոշ ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ «Բատոլան» կիրառվում է որպես անձնանուն՝ 1
Կատարում
«Բատոլան» կատարում են թե՛ իբրև պարերգ՝ երգն ու պարը միասին, թե՛ առանձին-առանձին՝ իբրև պար կամ երգ։ Այն շուրջպար է, որին կարող են մասնակցել երկու սեռի երիտասարդներն ու տարեցները։ Մասնակիցների դասավորությունը շրջանաձև կամ կիսաշրջանաձև է, ձեռքերն իրար են միացնում ճկույթներով։ Պարաքայլերը «Երկու գնալ, երկու դառնալ» հիմնական պարատեսակի տարբերակներ են։ Երաժշտական և պարային ֆրազները համաչափ են, փոխհամաձայնեցված։ Ժողովրդական որոշ այլ շուրջպարերի դեպքում այդ համաչափությունը կարող է խախտված լինել։ 1
Գրականություն
«Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 3. Երևան, «Ամրոցգրուպ», 2008։ «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 5, Վասպուրականի ավանդական երգեր և նվագներ. Երևան, «Ամրոց գրուպ», 2010։ «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 6, Հայ ավանդական պարերգեր. Երևան, «Ամրոց գրուպ», 2011։ «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 9, Ջավախք. Երևան, «Ամրոց գրուպ», 2012։ «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 13, Արամ Քոչարյանի գիտարշավային նյութերի ընտրանի. Երևան, «Ամրոց գրուպ», 2015։ Հայ ժողովրդական երգեր և նվագներ, Անի, Ա հատոր, պրակ II. Երևան, «Կոմիտաս», 2010։ Հայ ժողովրդական երգեր և նվագներ, Ապարան (2000-2001), պրակ 12. Երևան, «Ամրոց գրուպ», 2015։ Կիլիչյան Ն. Հայկական պարերի համանուն պոնտական զուգահեռները, Պատմա-բանասիրական հանդես, 2008, № 2, էջ 131-140։ Սարգսյան Մ. Թամզարա. ավանդույթ և արդիականություն, Հայ արվեստի հարցեր։ Գիտական հոդվածների ժողովածու. Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009, էջ 188-204։ 1
Лисициан Срб., Старинные пляски и театральные представления армянского народа, т. 1. Ереван, изд. АН Арм. ССР, 1958. 1
Արտաքին հղումներ
Բատոլա ջան http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1921-1950/joxerger_1949.pdf Սպիրիդոն Մելիքեան, «Հայ ժողովրդական երգեր ու պարեր», հատ. I, Երևան, 1949, էջ 154։ 1
The text above is adapted from the Wikipedia article “Բատոլա”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1
Batola is traditional folk song, according to the structured record cited below. This entry was generated automatically from that record and has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2





