The tradition & historical record
2 min read · 2 sourcesԿրաշենկա, սլավոնական ժողովուրդների մոտ Զատկի կամ Հոգեգալստի տոնի համար ձվերի ներկման հիմնական տեսակներից մեկը պիսանկայի հետ միասին (երբեմն կրաշենկա ռուսները կոչում են ընդհանրապես բոլոր ներկված ձվերը)։ 1
Ավանդական տեխնոլոգիա
Կրաշենկա պատրաստելու ավանդական տեխնոլոգիան բավականին պարզ է պիսանկայի համեմատությամբ։ Կրաշենկայի դեպքում կարիք չկա մոմ, հատուկ ներկեր կամ խոզանակ օգտագործելու։ Կրաշենկա ստանալու համար ձուն խաշում են սոխի կեղևների հետ միասին, որից հետո այն ձեռք է բերում դեղնա-շագանակագույն երանգ՝ տարբեր ինտենսիվություններով։ Երբեմն մաղադանոսի տերևները կապվում են ձվի վրա, որոնք ձվի կճեպի վրա թողնում են բաց գույնի հետքեր։ Ամենից հաճախ Զատկի ձվերը ներկվում են կարմիր, որը սիրո և հավերժական կյանքի խորհրդանիշ։ Սեմիկի և Հոգեգալստի, երբեմն նաև Համբարձման տոնի ժամանակ ձվերը ներկվել են դեղին կամ դեղնականաչ՝ օգտագործելով կեչու տերևներ։ 20-րդ դարում Զատկի ձվերը սկսել են ներկել արդյունաբերական տարբեր ներկերով։ 1
Բնական ներկանյութեր
Ի սկզբանե Զատկի ձվերը ներկել են կարմիր։ Սակայն ներկայում կարող են ներկվել տարբեր գույների։ Օգտագործելով բույսերի թուրմեր՝ կարելի է ստանալ հետևյալ գույները. 1
կարմրաշագանակագույն – սոխի կեղև վարդագույն – ճակնդեղի հյութ դեղին – եղևնու տերևներ, երիտասարդ խնձորենու կեղև, վաղենակի ծաղիկներ կանաչ – եղինջ, տարեկանի ցողուններ, կուսածաղկի տերևներ սև կամ շագանակագույն – կաղնու, լաստենու կեղև, ընկույզի կճեպ մանուշակագույն – մուգ փիփերթի թերթեր Ձու ներկելու համար օգտագործում են նաև ուրց, ուրց, սև թխկու կեղև, մկնասոխ։ Փոխելով լուծույթի խտությունը և ձուն դրա մեջ պահելու ժամանակը՝ կարելի է փոխել գույնի հագեցվածությունը։ Զատկի ներկած ձվերին վերագրվել են պաշտպանիչ հատկություններ։ 1
Տես նաև
Զատկի ձու Կուլիչ Ձվի գլորում Զատիկ Պիսանկա 1
Գրականություն
Русские / Отв. ред. В. А. Александров, И. В. Власова, Н. С. Полищук. — М.: Наука, 1999. — 725 с. — ISBN 5-88590-309-3 1
Արտաքին հղումներ
Яйцо Արխիվացված 2014-04-17 Wayback Machine // Российский Этнографический Музей 1
The text above is adapted from the Wikipedia article “Կրաշենկա”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1
Krashenka is recorded in open cultural data. The structured record cited below does not describe the practice, and this entry has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2
The source record links this tradition to 3 external registers, which can be verified through the citation. 2





