The tradition & historical record
2 min read · 2 sourcesՀմայություն, կախարդություն, դյութություն, մարդկանց, կենդանական ու բուսական աշխարհի, բնության երևույթների, երևակայական ոգիների ու աստվածների վրա գերբնականորեն ազդելու հավատի հետ կապված արարողությունների ամբողջություն։ Առաջացել է, երբ մարդը դեռևս անկարող էր մեկնաբանել բնության երևույթները և պայքարել դրանց դեմ։ Հմայության ծեսերը բազմազան են և տարածված աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Հանրահայտ են աղոթած ըմպելիքով «վնասելու» կամ «բուժելու» ծեսերը, ծիսական լվացումները, սրբազան յուղերով օծումները, թալիսմանները և այլն։ Հմայական մի շարք գործողություններ կատարվել են բնության երևույթները, անբարենպաստ եղանակը կարգավորելու նպատակով։ Մարդկանց, կենդանիների վրա ազդելու համար հմայության միջոցներ են ծառայել նրանց հետ առնչվող առարկաները (հմայիլ, հագուստի մաս են), նրանց մազերը, եղունգները, թուքը, որոնց միջոցով իբրև թե ներգործելու էր կախարդական ուժը։ Դասակարգային հասարակության մեջ հմայական արարողությունները կրոնի առավել բարդ ձևերի առկայությամբ մղվում են ետին պլան՝ միաժամանակ մնալով դրանց բաղադրիչներ։ Քրիստոնեության մեջ հմայության կարևոր ծեսերից են օծումը, ուխտագնացությունը և այլն։ Տարածված են եղել, այսպես կոչված, սև (չար ոգիներին դիմելու) և սպիտակ (սրբերին, հրեշտակներին դիմելու) հմայական ծեսերը։ Աշխարհի կախարդական ընկալումը, մասնավորապես իրերի համընդհանուր նմանության և փոխներգործման վերաբերյալ պատկերացումները ընկած էին հնագույն բնափիլիսոփայական ուսմունքների և անտիկ շրջանի վերջում ու միջին դարերում տարածված «գաղտնի գիտությունների» (ալքիմիա, աստղագուշակություն և այլն) հիմքում։ Բնագիտության սաղմեր… 1
Տես նաև
Նախապաշարմունք 1
The text above is adapted from the Wikipedia article “Հմայություն”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1
Հմայություն is recorded in open cultural data. The structured record cited below does not describe the practice, and this entry has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2





