Textile

շուլալ կարպետ

Shulal carpet weavingArmenia

Շուլալ կարպետ, կամ զիլի, հայկական կարպետի յուրօրինակ տեսակ, որն առանձնանում է հետաքրքիր գործվածքով։ Հյուսվածքը պահանջում է կատարման հատուկ հմտություն և վարպետություն։ Շուլալ կարպետն ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների …

Shulal carpet of the "Telik" carpet-making enterprise of Ijevan on the dazgah/workbench.
Photo: Ապատ63 · CC0+ Add licensed photo →
Understand in 30 Seconds · In Plain Words

Quick guide to Shulal carpet weaving

Sourced or Silent · CC BY-SA 4.0

Շուլալ կարպետ, կամ զիլի, հայկական կարպետի յուրօրինակ տեսակ, որն առանձնանում է հետաքրքիր գործվածքով։ Հյուսվածքը պահանջում է կատարման հատուկ հմտություն և վարպետություն։ Շուլալ կարպետն ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների …

01 · What it is
Textile

Hand-loomed weaving, dyeing, embroidery, or cloth-making craft tradition.

02 · Where & name
Armenia

Written in its own script on record as շուլալ կարպետ.

03 · How it is doing
□□□□ (Not yet assessed)

Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

04 · Proof & reuse
2 cited sources

Every claim links to a public record below. Free to quote, teach, and share under CC BY-SA 4.0.

Chapter Takeaways
ՆկարագրությունՇուլալ կարպետի նախշերը գործվում են գորգի խավի թելի պես փափուկ թելով, միայն թե մեկ տակ, իսկ գորգի խավի թելը երկտակ է։ Գործող թելը նախշը ձևավորում է հորիզոնական գծերով, հենքի մի քանի թել ծածկելով՝ անցնում կարպետի ներքևի…
Գործելու տեխնիկաԿարպետագործության համար օգտագործվում է բրդե և բամբակե թել, ներկվում է բնական հումքով։ Բացի բարձրորակ հումքից, կարպետների որակը պայմանավորված է նաև գործելու տեխնիկայով։ 19-20-րդ դարերում կարպետագործության մեջ գործածական…
Պահպանված նմուշներԱզգագրագետ Սերիկ Դավթյանը ուսումնասիրել է բազմաթիվ կարպետների նմուշներ և ներկայացրել դրանց մանրամասն նկարագիրը, կատարման տեխնիկան, գունային լուծումները։ Այսպես․ Շուշիի հայկական մի գյուղում պահպանված կարպետը, որ պատկանել…
Մեր օրերումԻջևանում (Տավուշի մարզ) 2020 թվականից Տավուշի թեմի Առաջնորդարանում գործում է «Թելիկ» ստեղծագործ կանանց ձեռագործ աշխատանքների կենտրոնը։ Այն ձեռնամուխ է եղել վերականգնելու տավուշյան ավանդական գորգագործության,…
Common Questions Answered on Record
What is Shulal carpet weaving in plain words?

Շուլալ կարպետ, կամ զիլի, հայկական կարպետի յուրօրինակ տեսակ, որն առանձնանում է հետաքրքիր գործվածքով։ Հյուսվածքը պահանջում է կատարման հատուկ հմտություն և վարպետություն։ Շուլալ կարպետն ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների … In local script on record, it is written շուլալ կարպետ.

Where is Shulal carpet weaving practised or documented?

Sources on this page place Shulal carpet weaving in Armenia.

What is the current condition of Shulal carpet weaving today?

□□□□ (Not yet assessed): Documented in open cultural records, but no cited field assessment of its current vitality has been added here yet.

How do I cite or share this Shulal carpet weaving entry?

Cite as: "Shulal carpet weaving." folkroom, https://folkroom.org/art-forms/shulal-carpet-weaving, text CC BY-SA, with attribution.

Share or cite this roomNo tracking · CC BY-SA 4.0
WhatsAppXLinkedInRedditFacebook

The tradition & historical record

4 min read · 2 sources

Շուլալ կարպետ, կամ զիլի, հայկական կարպետի յուրօրինակ տեսակ, որն առանձնանում է հետաքրքիր գործվածքով։ Հյուսվածքը պահանջում է կատարման հատուկ հմտություն և վարպետություն։ Շուլալ կարպետն ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։ 1

Նկարագրություն

Շուլալ կարպետի նախշերը գործվում են գորգի խավի թելի պես փափուկ թելով, միայն թե մեկ տակ, իսկ գորգի խավի թելը երկտակ է։ Գործող թելը նախշը ձևավորում է հորիզոնական գծերով, հենքի մի քանի թել ծածկելով՝ անցնում կարպետի ներքևի կողմը, որոշ հատված գործելով ելնում կարպետի երեսի հատված, նորից մի քանի թել ծածկում և անցնում տակի մաս։ Նախշ ձևավորելիս գործող թելի ծայրը սկզբից և վերջից անցկացվում է կարպետի տակի կողմը և կախված մնում։ Կարպետն ավարտելով՝ թելերի ծայրերը կարի հանգույցով կապում են, կշկռում (հանգույց անել)։ Կարպետը երկկողմանի է ստացվում. թարս կողմում երևում է նախշի հակառակ (նեգատիվ) տարբերակը։ Կարպետի նախշը ընդգծված է ստացվում` ասես շուլալած լինի, որտեղից էլ շուլալ կարպետ անվանումը։ 1

Գործելու տեխնիկա

Կարպետագործության համար օգտագործվում է բրդե և բամբակե թել, ներկվում է բնական հումքով։ Բացի բարձրորակ հումքից, կարպետների որակը պայմանավորված է նաև գործելու տեխնիկայով։ 19-20-րդ դարերում կարպետագործության մեջ գործածական է եղել հիմնականում ուղղահայաց հաստոցը (տորք, ոստան), իսկ միջնադարում բնորոշ էր դրա հորիզոնական տարբերակը։ Շուլալ կարպետի նախշերն ու տափը (դաշտը) գործվում են իրար հետ՝ շարք շարքի հետևից։ Կարպետագործը պետք է ունենա նկարելու, նախշ գծագրելու, հաշվելու հմտություն, լավ ճաշակ։ Հարկավոր է անթերի կատարել շուլալ-կարպետի նախշերը, ինչը պահանջում է փորձ, ունակություն, նաև աչքաչափ։ Դժվար և աշխատատար այս արհեստին կարպետագործները սկսում են տիրապետել վաղ հասակից։ Կատարման բարդության պատճառով հայոց մեջ տարածվել է մի ավանդություն, ըստ որի՝ հարսը դժվարացել է նախշը ճիշտ կատարել խուրջինը գործելիս, անընդհատ քանդել ու հյուսել է՝ փորձելով ճիշտ նախշն ստանալ, սակայն երբ չի հաջողել, հուսահատությունից իրեն կախել է։ Շուլալ կարպետների զարդանկարները շատ մանր են, յուրաքանչյուր նախշ ձևավորվում է փայտիկներով (չիլիկներ, կտիներ), սրանցով պահվում է գունավոր թելերի հաշիվը նախշի մեջ։ Նախշերը իրար մոտ են դասավորված, ուստի դաշտի համար շատ տեղ չի մնում, դաշտն ինքին մի մեծ զարդանկար է դառնում՝ ամփոփելով բոլոր նախշեր, ստեղծելով զարդանկարային ամբողջականություն։ Շուլալ կարպետ գործելն ավելի դժվար է, քան կարպետի մյուս տեսակները։ Քանի որ ստացվում է առավել հաստ, ամուր ու դիմացկուն գործվածք, և այս տեխնիկայով ստեղծվում են շատ կիրառելի իրեր, ինչպես՝ խուրջինը, անկողնապարկը, աղի քսակը։ Զարդանկարները շատ բազմազան չեն, ինչպես մյուս տեսակի կարպետներում։ 1

Պահպանված նմուշներ

Ազգագրագետ Սերիկ Դավթյանը ուսումնասիրել է բազմաթիվ կարպետների նմուշներ և ներկայացրել դրանց մանրամասն նկարագիրը, կատարման տեխնիկան, գունային լուծումները։ Այսպես․ Շուշիի հայկական մի գյուղում պահպանված կարպետը, որ պատկանել է Մ․ Մելիք-Բախտամյանին, ծածկված է գունավոր կեռ ռոմբաձև նախշերով, վրան կատարված են գիծ-շողեր, գույները՝ մուգ կարմիր, կանաչ, սպիտակ, շագանակագույն, ստեղծել են գույների ներդաշնակություն, գործվածքը հիշեցնում է ասեղն առաջ շուլալ կար։ Մեկ դարից ավելի պատմություն ունի Ա․ Ֆրանգուլյանի անկողնապարկը,որը պահպանվել է Դիլիջանում։ Զարդանկարները բարդ են, շերտերի արանքներում կան բաժանարար գծեր, զարդաձևերը ատամնավոր եզրերով կամ կեռերով ռոմբեր են։ Զանգեզուրում պահպանվել է շուլալ տեխնիկայով գործված երեխայի խուրջին։ Խուրջինների և շուլալ կարպետների նմուշներ կան նաև Հայաստանի պատմության թանգարանում, Ժողովրդական ստեղծագործության թանգարանում ևս կան շուլալ տեխնիկայով կատարված գործվածքների նմուշներ։ Դրանց ուսումնասիրությունից պարզվում է, որ որոշ նմուշներ կիրառվել են նաև որպես վրանի դռան վարագույր։ Աղաքսակների պահպանված նմուշները ևս կատարված են հետաքրքիր զարդանախշերով, գործվել են յուղած թելով, որպեսզի խոնավությունից պաշտպանված լինեին։ Չափսերը՝ 60X40 սմ։ Շուլալ և կրկնակի շուլալ գործվածքներում փափուկ թելերի շնորհիվ գործվածքը ուռուցիկություն է ունենում, նախշերի և գույների ներդաշնակությունը յուրահատուկ գեղեցկություն է հաղորդում կարպետներին։ 19-րդ դարում Շամախի քաղաքում գործված մի շուլալ կարպետ վերականգնվել է Սերիկ Դավթյանի ջանքերով, այդ փոքրիկ գորգը ներկայացվել է 1967 թվականի Համամիութենական կիրառական արվեստի ցուցահանդեսին՝ Մոսկվայում, և արժանացել մեդալի ու դիպլոմի։ 1

Մեր օրերում

Իջևանում (Տավուշի մարզ) 2020 թվականից Տավուշի թեմի Առաջնորդարանում գործում է «Թելիկ» ստեղծագործ կանանց ձեռագործ աշխատանքների կենտրոնը։ Այն ձեռնամուխ է եղել վերականգնելու տավուշյան ավանդական գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության և ձեռագործի այլ ճյուղերի բազմադարյա ավանդույթները՝ դրանք նաև կիրառելի դարձնելով ժամանակակից կենցաղում։ «Թելիկ» կենտրոնում շուլալ կարպետագործության տեխնիկան ուսուցանում է Հասմիկ Մարգարյանը, որն աշակերտել է գորգագետ Աստղիկ Ամիրբեկյանին։ Կարպետի այս ձևը հատկապես յուրահատուկ է Տավուշի տարածաշրջանում։ Այն իր բարդության շնորհիվ երկարատև աշխատանք է, որին մասնակցել են հարևանները։ Իսկ ավարտելուց հետո կատարվել է գորգի կտրման արարողություն, որը հատկապես Տավուշի տարածաշրջանում կատարվել է շուքով-երգով։ Շուլալ կարպետը աղջկա օժիտի ավանդական մաս է կազմել։ 2023 թվականի դեկտեմբեր 16-ին Տավուշի թեմի Առաջնորդարանում գործող «Թելիկ» կենտրոնում տեղի ունեցած գորգի կտրման կամ դազգահից հանելու արարողությանը ներկա Շուշիի գորգերի գործարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանն անդրադարձել է հայկական գորգագործության ավանդույթին։ 1

Շուլալ կարպետը բնորոշ է եղել նաև Սյունքին և Արցախին։ Նմանօրինակ կարպետներ եղել են նաև Շուշիի գորգերի թանգարանում, որոնցից մեկի օրինակով ստեղծվել է նմանօրինակ կարպետ։ 1

Արտաքին հղումներ

Շուլալ կարպետի արտադրություն Հայաստանում Կարպետագործության ուղեցույց Կարպետագործություն և գորգագործություն, ՀՀ ՈՆՄԺ Ինչով են տարբերվում կարպետները գորգերից, Շուլալ կարպետ 1

The text above is adapted from the Wikipedia article “Շուլալ կարպետ”, available under the Creative Commons Attribution-ShareAlike 4.0 licence. 1

Shulal carpet weaving is traditional craft, according to the structured record cited below. This entry was generated automatically from that record and has not yet been reviewed by a person familiar with the tradition. 2

No recording linked yet — know one? Point at it →
Sourced or Silent · Still Open

Questions awaiting a cited source

+ Answer with a source →
How many people perform it today?
When is it first attested, and by whom?

Other rooms in Textile

Same family · with a photograph